ՀՍՀ/ԿՌՈՒՆԿՆԵՐ
ԿՌՈՒՆԿՆԵՐ (Gruidae), թռչունների ընտանիք: Խոշոր են, մարմնի բարձրությու նը կանգնած վիճակում՝ 90 սմից 155 սմ, ոտքերն ու պարանոցը երկար են: Առջևի մատները հիմքում միացած են թաղանթով: Պոչը կարճ է: Էգի և արուի փետուր ները միագույն են: Ապրում են բաց տարածություններում, տափաստաններում, ճահիճներում, տունդրաներում: Բնադրումեն զետնին, դնում 1—3 ձու: Հյուսիսային տեսակները չվող են: Ապրում են առանձինզույգերով, սակայն չվի և ձմեռման ժա մանակ երամներ են կազմում: Զագերին խնամում են և էգը, և արուն: Սնվում են բուսական (սերմեր, հատապտուղներ, բույսերի արմատներ ու ընձյուղներ) և կենդանական (միջատներ, փափկամորթներ, մանր կրծողներ) կերով: Կ-ի քանակը խիստ կրճատվել է ճահիճների չորացմանև խոպան հողերի յուրացման հետևանքով, առանձին տեսակներ լրիվ անհետացմանսպառնալիքի տակ են: Հայտնի է 15 տեսակ, որից 5-ը՝ ՍՍՀՄ-ում, 3-ը՝ Հայկ. ՍՍՀ-ում:
Գ. Մանուչարյան
