Jump to content

ՀՍՀ/ԿՌՎԱԽՆՁՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՌՎԱԽՆՁՈՐ, գրական ակնարկություն, վեճի, երկպառակության պատճառ՝ փոխաբերական իմաստով: Կ. արտահայտությունը ծագել է հունական դիցաբանության մեջ երկպառակության աստվածուհի էրիսի առասպելից. Պելեսի և Թետիսի հարսանիքին չհրավիրված էրիսը հարսանքատուն է նետում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ: Վեճ է առաջանում հերայի, Աթենասի և Աֆրոդիտեի միջև: Վեճը լուծում է Պարիսը՝ խնձորը հանձնելով Աֆրոդիտեին: Դրանից էլ, ըստ ավանդության, ծագել է Տրոյական պատերազմը: Կ. արտահայտության մի փոլիոխակն է «կռվածաղիկը»՝ հայերեն դարձվածաբանության մեջ:

Գրկ. Կուն Ն. Ա., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, 2 հրտ., Ե., 1979: Ա. Նազինյան