Jump to content

ՀՍՀ/ԿՏՈՒՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՏՈՒՑ, Չքատան, կղզի Վանա լճի արևելքում, ափից 1 կմ հեռավորությամբ: Մտել է Մեծ Հայբի Վասպուրական նահանգի Առբերանի գավառի մեջ: Լճի տեղատվության ժամանակ Կ. դառնում է թերակղզի (որտեղից և նրա անվանումը): Կ-ի թեմը կազմում էին Մարմետ, Ամենաշատ, ի ավենց, Անանավանք, Եկմալ և ձփրաշեն գյուղերը: Նրան էին պատկանում մերձափնյա հացաբեր դաշտերը, որոնցում աշխատում էին միաբանության (100 անձ) մշակները: Կ-ի անապատի հյուրանոցները կամ օթևանները, որոնք կոչվում էին «Դրսի տունք», կառուցված էին լճափին: Ամայացել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Կղզում կանգուն է Կտուց անապատի համալիրը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Միջնադարում ուներ չորս եկեղեցի, հայտնի կրոնական ու մշակութային կենտրոն էր (տես Կաուց անապատի գրքչության կենտրոն): XV դ. անապատը վերանորոգվել է, սակայն XVI դ. ավերվել և ամայացել է: XVII դ. սկզբում Լիմ անապատի միաբանության մի մասը տեղափոխվել է Կ.: Քանդված եկեղեցիներից վերակառուցվել է միայն Ս. Կարապետը (1712-ին, ճարտ. Բաղիշեցի խոշխաթար): Համալիրի հիմնական շենքերը՝ սրբատաշ սպիտակ ֆելզիտից կառուցված եկեղեցին և նրան արմ-ից կից գավիթը (XVIII դ.), լավ են պահպանվել, եկեղեցու մեկ զույգ գմբեթակիր մույթերով ադոթասրահը արլ-ից ավարտվում է երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով, բեմի յոթանիստ աբսիդով: Ութանիստ թմբուկով գմբեթը բարձրանում է մույթերի և աբսիդի անկյունների միջև ձգվող կամարների վրա: Արտաքին հարդարանքը զուսպ է, ինտերիերը ծածկված է որմնանկարներով: Գրեթե քառակուսի հատակագծով գավիթն ունի չորս մույթ, որոնց և պատերին կից որմնամույթերի միջև ընկած կամարներով շենքի ներքին տարածությունը բաժանվում է ինը հատվածի: Գավթի արմ. դռան առջև, զույգ մույթերի վրա բարձրանում է զանգակատունը: Հս. պատից դոտ է բացվում դեպի ուղղանկյուն բեմով Ս. Հրեշտակապետաց կից մատուռը, որտեղ պահվել են անապատի ձեռագրերը: Համալիրի հս-արմ-ում գտնվում են միջանցքի շուրջը երկշար դասավորված, մեկ կամ հազվադեպ երկու սենյականոց, մութ և ցածր խցերը, արլ-ում՝ հյուրատունը, իսկ հվ-ում՝ վանահոր բնակարանը:

Գրկ. Լալայան Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, պրակ 1, Թ., 1912: Մ. Հասրաթյան