Jump to content

ՀՍՀ/ԿՐԱԶՈՒՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱԶՈՒՐ, կալցիումի հիդրօքսիդի հագեցած ջրային լուծույթ: 1 Կ. 20°C-ում պարունակում է 1,2 գ CaO: Տեխնիկայում կիրառվում է որպես էժան ալկալի: Միջնադարյան հայերեն ձեռագրերում Կ. կոչվել է նաև «սուր ջուր» և կիրառվել համաձուլվածքները մաքրելու, ինչպես նաև զանազան միացություններ ստանալու համար: