Jump to content

ՀՍՀ/ԿՐԱԿԱԱՄՈՒՐ ԵՎ ԿՐԱԿԱԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՐԱԿԱԱՄՈՒՐ ԵՎ ԿՐԱԿԱԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 5 (տեսածրված) • 1979

ԿՐԱԿԱԱՄՈՒՐ ԵՎ ԿՐԱԿԱԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, բարձր ջերմաստիճաններում սողքի ու քայքայման (կրակաամուր) և գազերի քիմիական ներգործության (կրակակայուն) նկատմամբ դիմադրողականությամբ օժտված մետաղական նյութեր: Առավել տարածված են երկաթի, նիկելի, կոբալտի, տիտանի, մոլիբդենի, նիոբիումի, բերիլիումի հիմքով կրակաամուր համաձուլվածքները: Դ րանք կիրառվում են շոգե և գազային տուրբինների աշխատանքային և ուղղորդիչ թիակների, հրախողովակների ու շարժիչների այլ դետալների, ինչպես նաև գերձայնային թռչող ապարատների երեսապատման ու արտաքին դետալների պատրաստման համար: Կրակակայուն համաձուլվածքներից շատերը պարունակում են բրոմ, ալյումին և սիլիցիում, որոնք հիմքի մետաղի հետ միասին համաձուլվածքի մակերևույթին առաջացնում են պաշտպանական օքսիդաթաղանթ: Տես նաև Կրակաամրություն, Կրակակայունություն: