Jump to content

ՀՍՀ/ԿՐԱԿԱԱՄՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱԿԱԱՄՐՈՒԹՅՈՒՆ, բարձր ջերմաստիճաններում մեխանիկական բեռնվածքին նյութերի (հիմնականում մետաղների համաձուլվածքների) առանց քայքայման դիմանալու ընդունակություն: Կ. որոշվում է մի շարք հատկություններով, որոնցից են սողքին և երկարատև քայքայմանը դիմադրելը, կրակակայունությունը: Կ. բնութագրում են երկարատև ամրության սահմանով (ամենամեծ մեխանիկական լարումը, որին նյութն առանց քայքայվելու դիմանում է տրված ջերմաստիճանի, փորձարկման երկարատևության և աշխատանքային մթնոլորտի դեպքում), սողքի սահմանով (լարում, որը տրված ջերմաստիճանում որևէ ընդունված ժամանակահատվածում առաջացնում է դեֆորմացիայի տրված արագություն), իսկ երբեմն՝ մինչև քայքայումը անցած ժամանակով (արված լարման, ջերմաստիճանիևաշխատանքային մթնոլորտի դեպքում):