Jump to content

ՀՍՀ/ԿՐԱԿԱԿԱՅՈՒՆ ԲԵՏՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱԿԱԿԱՅՈՒՆ ԲԵՏՈՆ, բետոն, որն ընդունակ է բարձր ջերմաստիճանների երկարատև ներգործության դեպքում տրված սահմաններում պահպանելու անհրաժեշտ ֆիզիկա-մեխանիկական հատկությունները: Կ. բ-ի համար որպես կապակցանյութ օգտագործում են պորալանղցեմենտ, խարամապորտլանդ ցեմենտ, կավահողային ցեմենտներ, հեղուկ ապակի, ֆոսֆատային և այլ կապակցանյութեր, իսկ որպես ւցանյութ՝ հրակայուն կամ դժվարահալ նյութեր՝ շամոտ, քրոմիտ, դոմնային խարամ ևն: Օգտագործվում է ջերմային ագրեգատներ, արդյունաբերական վառարանների հիմնատակեր և բարձր ջերմաստիճանների երկարատև ներգործությանը ենթարկվող այլ կոնստրուկցիաներ կառուցելիս: