Jump to content

ՀՍՀ/ԿՐԱՄԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱՄԵՐ, Կրեյմեր (Kramer), Ստենլի (ծն. 29.9.1913, Նյու Յորք), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր: Կինոյում աշխատել է 1933-ից (Հոլիվուդ): 1947-ին հիմնել է սեփական «անկախ» կինոֆիրման և թողարկել ամերիկյան հասարակության բարքերը մերկացնող ֆիլմեր («Չեմպիոն», 1949): 1955-ից հանդես է եկել իբրև ռեժիսոր: Նրա ստեղծագործական անհատականությունը բացահայտվել է հակառասիստական «Չխոնարհելով գլուխները» (1958, սովետական էկրանում՝ «Նույն շղթայով շղթայվածները») ֆիլմում: Կ. ամերիկյան կինոյի առաջադեմ ուղղության ներկայացուցիչ է: Մյուս ֆիլմերից են՝ «Հպարտություն և կիրք» (1957, ըստ Ա. Ֆորստերի վեպի), «Վերջին ափ» (1959, ըստ Ն. Շյուտի վեպի), «Նյուրնբերգյան դատավարություն» (1962), «Հիմարների նավը» (1965): Վերջին երկու ֆիլմերում դատապարտել է Արևմտյան Գերմանիայում ֆաշիզմի վերածննդին նպաստող գերմանական նացիզմը: «Օրհնիր երեխաներին և գազաններին» (1971) կինոնկարում արտահայտել է բողոք դաժանության և բռնության դեմ: Լավագույն աշխատանքներից են նաև «խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963), «Օկ-լահոման ինչպես որ կա» (1973):

Գրկ. Неделин В.А., Стэнли Крей-мер, М., 1970,