Jump to content

ՀՍՀ/ԿՐԱՅԿՈՎՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱՅԿՈՎՍԿԻ Իգնատի Ցուլիանովիչ.(1883-1951), արաբագետ, սովետական արաբագիտության հիմնադիրներից: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1921): 1905-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը: 1918-ից՝ Պեարոգրադի, ապա՝ Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր: «Արաբական աշխարհագրական գրականությունը» (1957) մենագրությունը արաբագիտության մեջ այդ նյութին նվիրված լավագույն ուսումնասիրությունն է, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի մասին արաբ աշխարհագրագետների տեղեկություններին: Ռուսերեն է թարգմանել Ղուրանը՝ մեկնաբանություններով (հրտ. 1963): Արաբագիտության մեջ, առաջինն է ուսումնասիրել արաբ, նոր գրականությունը: Արժեքավոր աշխատություններ ունի եվրոպական, ռուս, արաբագիտության վերաբերյալ: Եղել է Դամասկոսի արաբ, ակադեմիայի, Լեհաստանի, իրանի ևն ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավորական ասիական ընկերության անդամ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1951): Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով:

Գրկ. Избр. соч., т. 1—6, М.—Л., 1955—60.

Ա. Տեր-Ղևոնդյան