Jump to content

ՀՍՀ/ԿՐԱՅՍԼԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱՅՍԼԵՐ (Kreislcr) Ֆրից (2.2.1875, Վիեննա 29.1.1962, Նյու Յորք), ավստրիացի ջութակահար, կոմպոզիտոր: Ելույթ է ունեցել 7 տարեկանից (Վիեննա): Համաշխարհային փառքի է արժանացել 1899-ին Բեռլինում տված համերգներով: 1915—24-ին հիմնականում ապրել է ԱՄՆ-ում (1939-ից ընդմիշտ): Համերգներէ տվել մինչև 1947-ը: Կ-ի կատարողական գործունեությունը երաժշտական արվեստում դարակազմիկ նշանակություն է ունեցել: Նրա կատարումն առանձնացել է յուրահատուկ երգայնությամբ, խորաթափանցությամբ, փայլով ու նրբագեղությամբ: Արպես կոմպոզիտոր՝ ջութակի մանրանվագների («Վիեննական կապրիս», «Գեղեցիկ հազրեվարդ» ևն) չգերազանցված վարպետ է. բազմաթիվ նվագադարձությունների, մշակումների, խմբագրումների, կադենցիաների, երկուօպերետի են հեղինակ: 1905-ին հրատարակել է «Դասական ձեռագրեր» ջութակիև դաշնամուրի պիեսների շարքը՝ իբրև XVII-XVIII դդ. կոմպոզիտորների (Ֆ. Կուպերեն, Լ. Բոկերինի և ուրիշներ) երկերի մշակումներ:

Գրկ. Раабен Л., Жизнь замечательных скрипачей М.—Л., 1967.