ՀՍՀ/ԿՐԱՍԻՆ
ԿՐԱՍԻՆ Լեոնիդ Բորիսովիչ (15.7.1870, Կուրգան—24.11.1926, Լոնդոն), սովետական պետական և կուսակցական գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ 1890-ից: Սովորել է Պետերբուրգի և Խարկովի տեխնոլոգիական ինստ-ներում: Եղել է Բրասնեի խմբի անդամ: Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է: 1900—04-ին աշխատել է Բաքվում, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը: Վ. Ջ. Կեցխովեչոլ հետ ստեղծել է Նինա անլեգալ տպարանը: ՌՍԴԲԿ II (1903) համագումարից հետո հարել է բոլշևիկներին, կոոպտացվել է կուսակցության ԿԿ, սակայն որոշ ժամանակ հաշտվողական դիրք է գրավել մենշևիկների նկատմամբ: ՌՍԴԲԿ III (1905) և IV (1906) համագումարներում ընտրվել էկուսակցության ԿԿ-ի անդամ: Մասնակցել է ՌՍԴԲԿ I (Տամերֆորսյան) կոնֆերանսին (1905-ի դեկտեմբեր): 1908-ից տարագրվել է արտասահման, հարել ուլտիմատիստներին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է Համաոուսական ԺՏԲԽ նախագահության անդամ, առևտրի և արդյունաբերության, 1919-ին՝ հաղորդակցության ճանապարհների ժողկոմ: 1920—23-ին եղել է լիազոր և առևտրական ներկայացուցիչ Անգլիայում, միաժամանակ՝ արտաքին առևտրի ժողկոմ, 1924-ին՝ լիազոր ներկայացուցիչ Ֆրանսիայում, 1925-ից՝ Անգլիայում: 1922-ին մասնակցել է Ջենովայի և Հաագայի միջազգային կոնֆերանսներին: Կուսակցության XIII և XIV համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի անդամ:
