ՀՍՀ/ԿՐԱՍՆԱՅԱ ՊՈԼՅԱՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐԱՍՆԱՅԱ ՊՈԼՅԱՆԱ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Նովո-Կուբանսկի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հարավ-արևելք: Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, բելոռուսներ, ուկրաինացիներ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումր, կինո, բուժկայան, մանկապարտեզ, մանկամսուր:
