Jump to content

ՀՍՀ/ԿՐԱՍՆԱՅԱ ՎՈԼՅԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱՍՆԱՅԱ ՎՈԼՅԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս: Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան: Հիմնադրել են Սամ-սունի շրջանից եկած հայերը, 1896-ին: