ՀՍՀ/ԿՐԱՍՆՈԴՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐԱՍՆՈԴՈՆ (մինչև 1938-ը՝ Սորոկինո ավան), քաղաք Ուկրաինական ՍՍՀ Վորոշիլովգրադի մարզում (Դոնբաս), Մեծ Կամենկա գետի ափին: 70,4 հզ. բն. (1972): Ածխարդյունաբերության կենտրոն է: Կան հարստացուցիչ ֆաբրիկաներ, երկաթբետոնե իրերի, սննդարդյունաբերության ձեռնարկություններ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—45) Կ-ում գործել է «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կոմերիտական կազմակերպությունը: 1970-ի մայիսին բացվել է «Երիտասարդ գվարդիա» հուշահամալիրը: Կ. հիմնադրվել է 1912-ին:
