ՀՍՀ/ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ
ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ. քաղաք, ՌՄՖՄՀ Կրասնոյարսկի երկրամասի վարչական կենտրոնր: Տրանսպորտային հանգույց է Անդրսիբիրյան մայրուղոլ և Ենիսեյի հատման վայրում: 796 հզ. բն. (1979): Արդ. և մշակութային կենտրոն է Արևելյան Սիբիրում: Զարգացած են մեքենաշինությունն ու քիմ. արդյունաբերությունը: Կան մետալուրգիական, ալյումինի, թղթի-թաղանթանյութի, սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն: Կ-ի մոտ՝ Ենիսեյի վրա, գործում է Կրասնոյարսկի ՀԷԿ-ը: Կ-ում կա ավելի քան 20 գիտահետազոտական և նախագծային ինստ., 7 բուհ (այդ թվում՝ համալսարան), 23 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 4 թատրոն, 6 թանգարան, պատկերասրահ, հեռոատակենտրոն: Կ-ում են սննդարդյունաբերության համամիութենական և Իրկուտսկի ժողտնտեսության ինստ-ների մասնաճյուղերը: Հիմնադրվել է 1628-ին: Կ-ում է ծնվել Վ. ի. Սուրիկովը:
