Jump to content

ՀՍՀ/ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ. աշխարհի խոշորագույն ՀԷԿ-ը (1972): Կառուցվել է Ենիսեյի վրա, կրասնոյարսկ քաղաքի մոտ: 1967-ի նոյեմբերին գործարկվել են առաջին հիդրոագրեգատները, իսկ 1971-ի վերջին՝ 12-րդ հիդրոագրեգատի գործարկմամբ ՀԷԿ-ը հասավ նախագծային հզորության և 1972-ի հուլիսին շահագործման հանձնվեց: Հաստատված հզորությունը 6000 Մվտ է, էլեկտրաէներգիայի միջին երկարամյա արտադրանքը՝ տարեկան 20,4 մլրդ կված: ՀԷԿ-ի կառույցի մեջ մտնում են՝ 124 մ բարձրության բետոնե պատվարը, ՀԷԿ-ի 430 մ երկարության շենքը, նավամբարձիչը, 220 և 500 կվ լարման բաց բաշխիչ հարմարանքները: Հիդրոհանգույցի ճնշումային ճակատամասի երկարությունը 1175 մ է, առավելագույն ճնշումը՝ 101 մ, պատվարով անցնող ջրի ծախսը՝ 12000 մ 31 վրկ. Պատվարը գոյացնում է Կրասնոյարսկի ջրամբարը: ՀԷԿ-ի շենքում տեղադրված են շառավղա-առանցքային տուրբիններով 12 հիդրոագրեգատ, յուրաքանչյուրը 508 Մվտ հզորությամբ: Կ-ի ՀԷԿ-ը ՍՍՀՄ ամենաշահավետ ՀԷԿ-երից է և Սիբիրի միացյալ էներգահամակարգի կարևորագույն օղակը: