Jump to content

ՀՍՀ/ԿՐԱՍՆՈՎՈԴՍԿԻ ՄԱՐԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱՍՆՈՎՈԴՍԿԻ ՄԱՐԶ, Թուրքմենական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1973-ի դեկտ.27-ին: Գտնվում է հանրապետության արմ.մասում: Տարածությունը 138,5 հզ. կմ² է, բն. 311 հզ. (1979): Ունի 6 շրջան, 5 քաղաք, 16 քտա: Կենտրոնը՝ Կրասնովոդսկ: Կ. մ. գտնվում է անապատային զոնայում, Միջին Ասիայի հվ-արմ-ում, Կասպից ծովիափին: Կ. մ-ի հվ-արմ-ում Մերձծովյանդաշտավայրն է (—28 -ից 100 մ բարձրություններով), որն արլ-ից սահմանափակված է Մեծ և փոքր Բալխաններ, Կյուրեն-դաղ լեռնաշղթաներով և Կոպետդաղի արմ. լեռնաճյուղերով (2247 մ): Հս-ում Կրասնովոդսկի (մինչև 306 մ)ևՈւստյուրտ (370 մ) սարավանդներն են, արլ-ում՝ Թուրանի դաշտավայրը: Կ. մ-ում է գտնը վում Միջին Ասիայի նավթաբեր ամենախոշոր շրջանը: Նատրիումի սուլֆատի և բենթոնիտային կավերի հանքավայրերնունեն միութենական նշանակություն: Կլիման ցամաքային է: Ձմեռը հս-ում ցուրտ է, հվ-ում՝ մեղմ, հունվարի միջին ջերմաստիճանը հս-ում —30°C է, հվ-ում՝ 4,8°C, հուլիսինը՝ 26°C և 30°C, տարեկան տեղումները՝ 100—3500 մմ: Միակ գետը Ատրեկնէ (վտակներով), ջրերն օգտագործվում են ոռոգման համար: Տարածված են մոխրահողերը, լեռնաշագանակագույն, ավազային հողերը, Կարաբողազգյոլի և Կասպից ծովի ափերին՝ աղուտները: Բուսատեսակներից կան օշինդր, աղաբույսեր, սաքսաուլ, ավազուտային ակացիա, սեզեն, կենդանիներից՝ ջեյրան, վայրի ոչխար, բեգոարյան այծ, հովազ, թռչուններ: Բնակչության 42-ը թուրքմեններնեն (1970), բնակվում են նաև ռուսներ, ղազախներ և այլք: Միջին խտությունը.1 կմ² վրա 2,4 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ ավելի քան 82: Քաղաքներն են Կրասնովոդսկը, Նեբիտդաղը, Չելեքենը, Կազանջիկը, Կզլմրվատը: Առաջատար են նավթագազային, քիմ., լեռնաքիմիական, մետաղամշակման, շինանյութերի արտադրության, ձկնարդյունաբերության ճյուղերը: Նավթ արդյունահանվում է Կոտուրդեպեում, Բարսագելմեսում, Նեբիադաղում, Չելեքենում, Կում-դաղում, բնական գազ՝ Կգըլկումում: Արդյունահանում են բենթոնիտային կավ, կերակրի աղ: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է: Մշակում են հացահատիկ, բազմամյա խոտաբույսեր, բանջարաբոստանային կուլտուրաներ: Երկաթուղիների երկարությունը 415 կմ է, ավտոճանապարհներինը՝ 2,5 հզ. կմ (1975): Գլխավոր նավահանգիստը Կրասնովոդսկն է: Կ. մ-ում գործում են Մոսկվայի նավթաքիմիական ուգագի արդյունաբերության ինստի մասնաճյուղը, նավթաքիմիական ԳՀԻ: Կա 3 թանգարան, 135 գրադարան: Լույս է տեսնում մարզային 2 թերթ: