Jump to content

ՀՍՀ/ԿՐԱՍՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱՍՈՍ Մարկոս Լիկինիոս (Marcus Licinius Crasgus, մ. թ. ա. մոտ 115—53), հռոմեական պետական և ռազմական գործիչ: Մեծ հարստություն է կուտակել Մուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ: 71-ին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարաակի ապստամբությունը: 70-ին ընտրվել է կոնսուլ: 60-ին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը: 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը: 54-ին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք ձմեռելու: Հայոց արքա Սրտավազդ Բ Հայաստանը հռոմ. և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կ-ին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կ.: Մերժելով այդ ծրագիրը՝ Կ. մ. թ. ա. 53-ի գարնանը 42-հազարանոց զորքով անցել է Եփրատը և Խառանի մոտ ջախջախվել պարթևներից: Պարթևական զորավար Մուրենը Հայաստանում գտնվող պարթնաց արքա Որոդես II-ին (Արտավազդ Բ և Որոդես II դաշինք էին կնքել) է ուղարկել Կ-ի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաբոսուհիներ»ի ներկայացման ժամանակ:

Գրկ. Պլուտարքոս Քերովեացի, Ջուգակշրռք, հ. 4, վնտ., 1834: Մանանդյան Հ.,

Երկ., հ. 1, Ե., 1977: