ՀՍՀ/ԿՐԱՍՈՎՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐԱՍՈՎՍԿԻ Աֆանասի Իվանովիչ (1780—1849), ռուս գեներալ-լեյտենանտ: Մասնակցել է Ֆրանսիայի դեմ 1805—07-ի,1806—12-ի ռուսթուրքական, 1812-ի հայ րենական պատերազմներին և 1813—14-իռուս, բանակի արտասահմանյան արշա վանքներին: 1826-ին նշանակվել է Առանձին Կովկասյան կորպուսի շորդ դիվի զիայի հրամանատար և մասնակցել 1826—28-ի ռուս-պարսկական պատերազմին: Աչքի է ընկել Օշականի ճակատամարտում (տես Օշականի ճակատամարտ 1827), Սարդարապատի և Երևանի բերդերիգրավման ժամանակ: 1827-փն նշանակվել է Երևանի ժամանակավոր վարչության, 1828-ին՝ Հայկական մաոզի (1828—40) պետ, բայց շուտով հանվել է պաշտոնից Ի. Պասկեիչի խարդավանքներով: Կ. Մոտ էր կանգնած հայկ. շրջաններին, հատկա պես Ներսես Աշտարակեցուն: Վ. Դիլոյան.
