Jump to content

ՀՍՀ/ԿՐԱՎԿՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԱՎԿՈՎ Նիկոլայ Պավավիչ 24.2(8.3). 1865, Ռյագան—24.4.1924, Լենինգրադ, ռուս դեղաբան, սովետական դեղաբանության հիմնադիրը: Ռուսաստանի ԳԱ թղթ-անդամ (1920), Ռազմա-բժշկական ակադեմիայի ակադեմիկոս (1914): 1888-ին ավարտել է Պեաերբուրգր համալսարանի բնագիտական բաժանմունքը,1892-ին՝ Ռազմա-բժշկական ակադեմիան: 1899-ից եղել է Ռազմաբժշկական ակադեմիայի դեղաբանության ամբիոնի վարիչ: Հիմնական աշխատանքները նվիրվածեն օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցության և զուգորդված ազդեցության ուսումնասիրությանը: Մահացած հյուսվածքների կենդանացման, ախտաբանական վիճակների ժամանակ արյունատար անոթների ֆունկցիոնալ փոփոխությունների, կենդանի պրոտոպլազմայի զգայունության սահմանների ուսումնասիրության վերաբերյալ աշխատանքների համար Կ-ին շնորհվել է (1926-ին, ետմահու)Վ. Ի. Լենինի անվ. մրցանակ: