ՀՍՀ/ԿՐԵԼԻՑ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐԵԼԻՑ (Kraelitz) Ֆրիդրիխ (1876—1932), ալխտրիացի լեզվաբան, արևելագետ: 1913-ից Վիեննայի համալսարանում դասավանդել է հայերեն, թուրք., ապա թյուրքական լեզուներ: Հայերենին նվիրված ուսումնասիրություններում անդրադարձել է թուրքերենում հայերենից փոխառյալ բառերին, հայատառ թուրքերենին, Գհիգոր Տաթևացու «Ընդդեմ մահմեդականաց» գրքում արաբ., պարսկ. և թուրք, փոխառություններին ևն: Գրել է նաև հայերենի քերականություն՝ գերմանախոսների համար:
