ՀՍՀ/ԿՐԵՄԼ
ԿՐԵՄԼ, ռուսական ֆեոդալական քաղաքների կենտրոնական ամրացված մասը: Առաջին անգամ հիշատակվում է 1331-ի տարեգրությունում («կրեմնիկ»): Օգտագործվել են նաև «դետինեց» (մինչև XIV դ.), «գորոդ», «գրադ» (մինչև XVI—XVII դդ.) անվանումները: Կ-ի պատերը սկզբնական շրջանում եղել են փայտից և հողից, XI դարից՝ քարից և աղյուսից (Նովգորոդում, սկսվել է 1044-ին, Հին Լադոգայում՝ 1116-ին, Պսկովում՝ XIII դարից): Սովորաբար կառուցվել է բարձրադիր տեղում, գետափին կամ լճափիև: Կ-ում էին իշխանի պալատը, տաճարը, բոյարների և եկեղեցական վերնախավի բնակարանները: Կ-ները եղել են հին ռուս. քաղաքի կազմավորման կորիզը, որոշել նրա ուրվագիծը, իսկ դեպի դարպասները տանող ճանապարհները հաճախ կից բնակելի շրջանների շառավղաձև կամ հովհարաձև հատակագծման հիմքն են հանդիսացել: XVI—XVII դդ. կառուցվել են մեծ թվով քարե Կ-ներ (Տուլա, Կոլոմնա, Կագան, Սմոլենսկ և այլ քաղաքներում), լավագույն օրինակը Մոսկովյան կրեմլն է (տես կրեմւ էէոսկովյան): Ռուս, քաղաքների վերահատակագծման ժամանակ (XVIII դ. 2-րդ կես—XIX դ. 1-ին քառորդ) Կ., կորցնելով ռազմա-ստրատեգիական նշանակությունը, ընդգրկվել է քաղաքի համալիրի մեջ, որպես վարչական կենտրոն և պատմագեղարվեստական համալիր:
