ՀՍՀ/ԿՐԵՅՑԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐԵՅՑԵՐ, Կրոյցեր (Kreutger), Ռո-դուֆ (1766—1831), ֆրանսիացի ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ: XIX դ. ջութակի ֆրանս. դպրոցի հիմնադիրներից: Կ-ի նվագը բարձր է ցնահատել Լ. Բեթհովենը՝ նրան ձոնելով ջութակի և դաշնամուրի սոնատ (երկ 47, այսպես կոչված, «Կրեյցերյան սոնատ»): Կ-ի «40 էտյուդ կամ կապրիս» ջութակի համար ժողովածուն մանկավարժական գրականության դասական ստեղծագործություն է: Գրել է «Ջութակի մեթոդ» գիրքը (Պ. Բայոյի և Պ. Ռոդեի հետ, հրտ. 1802): Հեղինակ է նաև ջութակի կոնցերտների, օպերաների, բալետների, կամերագործիքային անսամբլների:
