Jump to content

ՀՍՀ/ԿՐԵՅՑՎԱԼԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԵՅՑՎԱԼԴ Ֆրրդրիխ Ռեյնհոլդ (1803-1882), էստոնացի գրող, լուսավորիչ, բանահավաք: Ազգային գրականության հիմնադիրը 1833-ին ավարտել է Տարտուի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 44 տարի աշխատել է բժիշկ: 30-ական թթ. Կ. հանդես է եկել հրապարակախոսական, բանահյուսական և ազգագրական հոդվածներով (գերմ.): 1840-ից իր գործերը հրատարակել է էստոներեն: Մոտ 30 տարի եղել է «Օգտակար օրացույց» հանդեսի խմբագիրը: Կազմել է էստոնական «Կալնիպոեգ» (հրտ. 1857—61) էպոսը: Լույս է ընծայել « էստոնական հնագույն ժողովրդական հեքիաթներ» (1866) ժողովածուն: Գրել է նաև երգիծական պատմվածքներ:

Գրկ. Очерк истории эстонской советской литературы, М., 1971, с. 19—27.

Է. Սաղոյան