Jump to content

ՀՍՀ/ԿՐԻՇՏՈՖՈՎԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԻՇՏՈՖՈՎԻՉ Աֆրիկան Նիկոլաևիչ. 1885, Կրիշտոպովկա (այժմ՝ խարկովի մարզում)—1953, Լենինգրադ, սովետական հնէաբուսաբան: ՍՍՀՄ ԳԱ թղթ. անդամ (1953), ՈւՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945): Ավարտել է Օդեսայի Նովոռոսիյս-կյան համալսարանը (1908): 1914-ից աշխատել է Երկրաբանական կոմիտեում, 1917—24-ին՝ վլադիվոստո կում, 1924-ից՝ Կենտրոնական երկրաբանահետախուզական ԳՀԻ-ում, իսկ հետագայում՝ ՍՍՀՄ ԳԱ բուսաբանության ինստ-ում: Դասավանդել է Լենինգրադի մի շարք բուհերում: Կ. սովետական հնէաբուսաբանների դպրոցի հիմնադիրներից է: Կարևոր աշխատությունները նվիրված են ՍՍՀՄ-ի և Արևելյան Ասիայի մեզոզոյի ու երրորդականի ֆլորային, այդ հասակի կոնտինենտալ նստվածքների շերտագրությանը ևն: ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր է (1946): Պարգևատրվել է Լենինի շքանշանով: