Jump to content

ՀՍՀ/ԿՐԻՈԼԻԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԻՈԼԻԹ (հուն, — ցուրտ, սառույց և … լիթ), միներալ բնական ֆտորիդների խմբից: Քիմ. կազմը՝ Na 2 NaAIF 6: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Խորանարդաձև բյուրեղները սակավ են: Սովորաբար առաջացնում է անգույն, սպիտակ, գորշ բյուրեղային կուտակումներ: Փայլը՝ ապակու: Կարծրությունը՝ 2,5—4,0, խտությունը՝ 2960—2970 կգ/մ³: Հանդիպում է պեգմատիտներում՝ տոպազի, ֆլյուորիտի հետ: Լայնորեն կիրառվում է ալյումինի մետալուրգիայում, էմալի ստացման համար են: Կ. է անվանվել սառույցի հետ նմանության (փայլը և բեկման ցուցիչը) պատճառով: