Jump to content

ՀՍՀ/ԿՐԻՎԻՉՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԻՎԻՉՆԵՐ, արևելա-սլավոնական ցեղային միավորում, որը VI—X դդ. զբաղեցնում էր ընդարձակ տարածություններ Դնեպրի, Վոլգայի և Արմ. Դվինայի վերին հոսանքներում, ինչպես նաև Չուդ լճի հվ. ավազանում: Գլխավոր կենտրոնները՝ Սմոլենսկ, Պոլոցկ, Իզբորսկ: Կ-ի մեջ են մտել բալթիական մի շարք էթնիկական խմբեր: IX դ. 2-րդ կեսին ներգրավվել են Կիևյան Ռուսիայի կազմում: Տարեգրության մեջ վերջին անգամ հիշատակվում են 1162-ին: Մեծ դեր են խաղացել Վոլգայի և Կլյազմայի միջագետքի գաղութացման գործում: