Jump to content

ՀՍՀ/ԿՐԻՎՈՅ ՌՈԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԻՎՈՅ ՌՈԳ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ-ում, Դնեպրոպետրովսկի մարզում, Ինգոլլեց գետի ափին: Երկաթուղային հանգույց է: Կրիվոյ ռոգի երկաթահանքային ավազանի կենտրոնն է: 650 հզ. բն.(1979): Զարգացած է մետալուրզիական, մեքենաշինական, մետաղամշակման, էներգետիկ., կոքսաքիմ., շինանյութերի արդյունաբերությունը: Կան նաև թեթև, սննդի և փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ: Կ. ռ-ում կանլեռնահանքային, մանկավարժական ինստ-ներ, Դնեպրոպետրովսկի մետալուրզիական ինստ-ի երեկոյան ֆակուլտետը, Դոնեցկի սովետական առևտրի ինստ-ի մասնաճյուղը, 15 տեխնիկում, ուսումնարաններ, թանգարաններ, ռուսական երաժշտա-դրամատիկական թատրոն, կրկես: Հիմնադրվել է XVII դ.1971-ին կ. ռ. պարգևատրվել է Լենինի շքանշանով: