ՀՍՀ/ԿՐԻՎՈՅ ՌՈԳԻ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ
ԿՐԻՎՈՅ ՌՈԳԻ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ, ՍՍՀՄ երկաթահանքային խոշորագույն ավազաններից, սև մետալուրգիայի հումքային հիմնական բազան: Գտնվում է ՈւՍՍՀ Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում: Զապորոժիեի, Կիրովգրադի և Պոլտավայի մարզերի հանքային շրջանների հետ կազմում է երկաթահանքային խոշոր պրովինցիա՝ Մեծ Կրիվոյ ռոգը: Կ. ռ. ե. ա-ի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են մինչքեմբրի նստվածքա-մետամորֆային ապարները, որոնք բաժանվում են երեք շերտախմբի: Միջին շերտախմբում առկա են հիմնական հանքաբեր հասավածքը հանդիսացող երկաթահանքային ֆորմացիայի ապարները: Այդ հաստվածքն ունի 2000 մ հզորություն և պարունակում է երկաթային քվարցիտների 7—8 շերտ: Երկաթային քվարցիտները ներկայացված են հեմատիտային, մագնետիտային և հեմատիտ-մագնետիտային տարբերակներով: Fe-ի միջին պարունակությունը երկաթային քվարցիտներում 30—45 է, մագնետիտային քվարցիտներում՝ 25—30: Հանքաբեր հաստվածքի ներսում և վերին շերտախմբի հետ նրա կոնտակտում լայն տարածում ունեն կրիվոյռոգյան տիպի հարուստ հանքանյութերը, որոնց մեջ տարբերում են մագնետիտային, մարտիտային, հեմատիտ-մարտիտային և այլ տեսակներ: Պաշարների 50-ը մարտիտային և հեմատիտ-մարտիտային հանքանյութերն են՝ Fe 63,7, P 0,026, Տ 0,043 միջին պարունակությամբ: Երկաթի հարուստ հանքաքարի (Fe 57,6) հետախուզված պաշարները կազմում են 1,7 մլրդ in, մագնետիտային քվարցիտներինը՝ 11,6 մլրդ տ, քվարցիտների ոչ-մագնիսական տեսակներինը՝ 2,6 մլրդ ա:
