ՀՍՀ/ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏ, թերմոդինամիկական վիճակի դիագրամի վրա կրիտիկական վիճակին համապատասխանող կետ: Հեղուկ-գոլորշի երկֆազ հավասարակշռության Կ. կ. հավասարակշռության կորի վերջնակետն էևբնութագրվում է ջերմաստիճանի (Tk), ճնշման (рк) և ծավալի (Vk) կրիտիկական արժեքներով: Կ. կ. ֆազային անցման կետի մասնավոր դեպքն է, որին բնորոշ է թերմոդինամիկական կայունության կորուստը:
