ՀՍՀ/ԿՐԾՈՍԿՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐԾՈՍԿՐ (sternum), տափակ, լայն, թրաձև կենտ ոսկր: Կազմում է մարդու կրծքավանդակի առաջային, իսկ կենդանիների՝ ստորին պատի միջին մասը: Կ. ունի՝ կոթ, մարմին և թրաձև ելուն: Մարդու Կ-ի կոթի վերին, իսկ կենդանիների առաջային եզրին նկատելի է կիսալուսնաձև լծային կտրուճը, որից աջ և ձախ գտնվում են հոդամակերեսածածկ անրակային փորվածքները՝ անրակների հետ հոդավորվելու համար: Կ-ի աջ և ձախ եզրերին ես կան փորվածքներ՝ կողերի հետ միանալու համար:
