Jump to content

ՀՍՀ/ԿՐԾՈՍԿՐ-ԱՆՐԱԿԱՅԻՆ ՀՈԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԾՈՍԿՐ-ԱՆՐԱԿԱՅԻՆ ՀՈԴ (art. ster-noclavicularis), թամբաձև, անհամատեղելի հոդ: Կազմությանը մասնակցում են կրծոսկրի անրակային փորվածքը և անրակի կրծոսկրային ծայրը, որոնք օժտված են՝ շարակցա հյուսվածքային աճառով ծածկված հոդամակերեսներով, որոնց անհամապատասխանելիությունը մասամբ վերացվում է աճառակազմ հոդային սկավառակով: Հոդն ունի բավականին ընդարձակ հոդաշապիկևմիջանրակային, կողանրակային, կրծոսկրանրակային առաջային և ետին կապաններ, որոնք ամրացնում են հոդը և սահմանափակում նրանում կատարվող շարժումների ծավալը: Հոդի լայնական առանցքի շուրջ անրակը պտտվում է առաջ և ետ, սլաքայինի շուրջ շարժվում է վեր, վար և ուղղահայաց առանցքի շուրջ՝ առաջ և ետ: