Jump to content

ՀՍՀ/ԿՐԾՔԱՆՇԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԾՔԱՆՇԱՆ, բանվորների և ծառայողների աշխատանքային հատուկ ծառայությունները խրախուսելու ձև ՍՍՀՄ-ում: Կ-ները ստեղծվել են սոցմրցությունում, ինչպես և արդյունաբերության առանձին ճյուղերում պլանային առաջադրանքները կատարող և գերակատարող առաջավոր բանվորներին ու ծառայողներին պարգևվատրելու համար («ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի գերազանցիկ», «Պատվավոր բևեռախույզ» ևն): Մի շարք Կ-ներ հիմնվել են միութենական հանրապետություններում: Կ-ների, ինչպես և դրանց նմուշների ու տարեկան թողարկման քանակի սահմանումը կատարվում է միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների, ՍՍՀՄ գերատեսչությունների, մինիստրությունների որոշած կարգով: Հայկ. ՍՍՀ Մինիստրների խորհրդի հանձնարարությամբ թողարկվել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Խ. Աբովյանի, Ա. Իսահակյանի հոբելյանական տարեթվերին, ինչպես և Երևանի 2750-ամյակին նվիրված Կ-ներ: Առանձին աշխատողների Կ-ով պարգևատրման են ներկայացնում տեղական արհմիութենական, տնտեսական և կուսակցական կազմակերպությունները: Կ. հանձնվում է բանվորների և ծառայողների ժողովներում: «Սոցիալիստական մրցության գերազանցիկ» Կ-ով պարգևատրվածը օգտվում է որոշ արտոնություններից: Արհմիութենական մարմինների աշխատողները և ակտիվիստները կարող են պարգևատրվել «Արհմիութենական ակտիվ աշխատանքի համար» Կ-ով: