Jump to content

ՀՍՀ/ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿ, կրծքային ալների, կողոսկրերի և կրծոսկրի ամբողջություն, որը սողունների, թռչունների, կաթնասունների և մարդու ուսագոտու համար ծառայում է որպես հենարան և հնարավորություն է տալիս շնչառական շարժումների ժամանակ օգտագործել միջկողային մկանունքը: Ծարդու Կ. ունի առաջ-ետին ուղղությամբ տափակացած, հիմքով վար դարձած հատած կոնի ձև: Տարբերում են Կ-ի կողմնային պատեր, կազմված 12 զույգ կողերով, առաջային, որի կազմի մեջ են մտնում կողոսկրերի առաջային ծայրերը (կողաճառները) և կրծոսկրը, ետին՝ ողնաշարը: Կ. ունի վերինն ստորին բացվածքներ, վերին բացվածքիսահմաններն են՝ աջ և ձախ առաջին կողերը, առաջին կրծքային ողնը և կրծոսկրի կոթը: Այդ բացվածքով կրծքավանդակի խոռոչ են մտնում շնչափոդը, կերակրափողը, անոթներ և նյարդեր: Ատորին բացվածքը սահմանվում է կողոսկրերի ծայրերով: Կ. որովայնի խոռոչից բաժանված է ստոծանիով: Կախված տարիքից, սեռիցն մարմնակազմվածքից, գոյություն ունեն Կ-ի տարբեր ձևեր: Տես նաև Կոնստիտուցիա մարդու:

Լ. Մանուկյան