Jump to content

ՀՍՀ/ԿՐԾՔԻ ՕԴԱՀԱՎԱՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԾՔԻ ՕԴԱՀԱՎԱՔ, պն և մոթորաքս հիվանդագին վիճակ, որը բնորոշվում է թոքամզի առպատային և ընդերայրն թերթիկների միջև օդի կամ գազի կուտակումով: Ներթափանցած օդը իրարից հեռացնում է թոքամզի թերթիկները, որի հետևանքով միջթոքամզային ճեղքը վերածվում է խոռոչի: Մթնոլորտային օդր կարող է միջթոքամզային ճեղքի մեջ թափանցել կրծքավանդակի պատի ամբոդջականւռթյաև խախտվելու կամ օդ պարունակող որևէ օրգանի (թոք, կերակրափող, ստամոքս, աղիքներ) վնասվելու հետևասքով: Տարբերում են լրիվ և մասնակի, միակողմանի և երկկողմանի, ըստ ծագման՝ վնասվածքային, վիրաբուժական, ինքնաբեր և արհեստական Կ. օ.: Վնասվածքային Կ. օ. առաջանում է կրծքավանդակի բաց կամ փակ վնասվածքների (կրծքի վիրավորումներ, կողերի կոտրվածքներ, թոքի պատռվածք) հետևանքով: Բաց կ. օ-ի դեպքում թոքամզի խոռոչը մշտապես հաղորդակցվում է շրջապատող մթնոլորտի հետ: Վիրաբ ու (էական Կ. օ. առաջանում է կրծքի խոռոչի վիրահատությունների ժամանակ: Ինքնաբեր (սառնտան) Կ. օ. լինում է թոքի հյուսվածքի ամբողջականության հանկարծակի խախտման հետևանքով (թոքերի տաբերկոոոզի, գանգրենայի, էմֆիզեմայի և թոքի բնածին կիստայի պատռվելու դեպքում): Երբեմն թոքի պատռվածքի տեղը ծածկվում է թոքի հյուսվածքի լաթով, որը հնարավորություն է տալիս օդի անցնելուն դեպի թոքամզի խոռոչ և արգելում ետհոսքը (փականային Կ. օ.) և ուղեկցվում է թոքի անկումով, սրտի տեղաշարժով, արյան շրջանառության խանգարմամբ: Կ. օ-ի հիմնական ախտանշաններն են՝ հևոցը և կրծքավանդակի ցավերը: Ախտահարված կողմում շնչառությունը թուլանում է Աամ վերանում: Կրծքավանդակի, պարանոցի կամ միջնորմի ենթամաշկային բջջանքում կարող է կուտակվել օդ: Կ. օ-ի բարդությունները, թոքամզաբորբ և կրծքի արյունաօդահավաք (հեմոպն և մոթորաքս), որն առաջանում է թոքամզի խոռոչում միաժամանակ արյուն կուտակվելիս: Առաջին օգնությունը բաց Կ. օ-ի դեպքում՝ վերքի բացվածքը փակելու նպատակով անհրաժեշտ է անհապաղ դնել վիրակապ, փականային Կ. օ-ի դեպքում՝ թոքի անկումը և սրտի տեղաշարժը կանխելու համար՝ թոքամզի խոռոչից օդի հեռացում: Արհեստական Կ. օ. բուժիչ նպատակով օդի ներմուծումն է թոքամզի խոռոչ, որն առաջացնում է թոքի անկում: Առաջարկել է իտալացի բժիշկ Կ. Ֆորլանինին, 1882-ին, և կիրառվում է թոքի կավերնոզ տոլբերկոլլոզի դեպքում: