ՀՍՀ/ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ (բարդ կամ ոչ ներդաշնակ) ուղղի М 1 М 2, Мз, М 4 կետերի, թիվ, որի պայմանանշանն է
Ընդ որում М 1 М 3 М 3 М 2 հարաբերությունը համարվում է դրական, եթե М 4 Мз և М 3 М 2 հատվածների ուղղությունը համընկնում է, և բացասական՝ հակառակ դեպքում: Կ. հ. կախված է կետերի համարակալման կարգից, որը կարող է տարբերվել ուղղի վրա կետերի միմյանց հաջորդելու կարգից: Կ. հ. չի փոխվում ցանկացած պրոյեկտիվ ձեափոխության դեպքում, այսինքն՝ այդպիսի ձևափոխության ինվարիանտ է և այդ իսկ պատճառով կարևոր դեր է խաղում պրոյեկտիվ երկրաչափությունում: Առանձնակի նշանակություն ունեն կետերի և ուղիղների այնպիսի քառյակները, որոնց կ. հ. հավասար է—1 (կոչվում են ներդաշնակ, տես Ներդաշնակ դասավորություն):
