Jump to content

ՀՍՀ/ԿՐԿՆԱՎԱՐԱԿՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԿՆԱՎԱՐԱԿՈՒՄ, ռեինֆեկցիա (լատ. re— կրկնա…, վերա… և infec-tio— վարակ), մարդու կամ կենդանիների կրկնակի վարակվելը վարակիչ հիվանդությունների հարուցիչներով: Կ. պետք է տարբերել հիվանդության սրացումից (ռեակտիվ), որը տեղի է ունենում կարծեցյալ առողջացումից հետո: Տարբերակումը մեծ նշանակություն ունի բժշկ. տակտիկայի ճիշտ ընտրության և համաճարակային օջախի հայտնաբերման համար: