Jump to content

ՀՍՀ/ԿՐՄԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐՄԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիսկիմի գավառի Խոտորջուր գավառակում: Կ., փաստորեն, Խոտորջրի հայտնի յոթ թաղերից մեկն էր: 1914-ին ուներ 712(90 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ: Կ-ի հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, ամբողջապես զոհվել՝ բռնագաղթի ճանապարհին: Կ. այժմ ավերակ է: Կ-ում է ծնվել հայագետ Հ. Տաշյանը (1866—1933):