ՀՍՀ/ԿՐՅՈՒԳԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐՅՈՒԳԵՐ (Kruger) Ստեֆանուս Յոհաննես Պաուլուս (1825—1904), Տրանսվաափ բուրական հանրապետության պետական գործիչ: Գործուն մասնակցություն է ունեցել բուն աֆրիկյան բնակչության դեմ բուրերի ռազմ. գործողություններին: 1880-ին անգլ. գաղութարարների դեմ բուրերի ապստամբության ղեկավարներից: 1883—1902-ին՝ Տրանսվաալի պրեզիդենտ: Անգլո-բուրական պատերազմի ժամանակ (տես Մեգտբուրական պատերազմ 1899—1902) մեկնել է Եվրոպա և ապարդյուն փորձել է ստանալ եվրոպական պետությունների աջակցությունը:
