Jump to content

ՀՍՀ/ԿՐՅՈՒՉԿՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐՅՈՒՉԿՈՎ Նիկոլայ Աֆանասևիչ, ծն. 24.12.1910 (6.1.1911), Մոսկվա, ռուս սովետական կինոդերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1965): ՍՄԿԿ անդամ 1953-ից: Կինոյում նկարահանվել է 1933-ից: 1930—1940-ական թթ. ստեղծել է հայրենիքին նվիրված ժամանակակից կենսուրախ մարդկանց կերպարներ՝ Անդրեյ («Կոմսոմոլսկ»), Կլիմ («Տրակտորիստներ») են: Խաղացել է հեղալիոխականների և կարմիր գվարդիականների («Հրացանավոր մարդը», «Ցակով Սվերդլով»), 1950—60-ական թթ.՝ դրամատիկ («Դաժանություն», «Դատավարություն») դերեր: 1969-ին «Հեռու արևմուտքում» ֆիլմում կատարել է գնդապետ Զախարովի դերը: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941):