Jump to content

ՀՍՀ/ԿՐՈԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐՈԼ (անգլ. crawl, բառացի՝ սողալ), մարզական լողաձև, որի դեպքում հիմնական առաջմղիչ ուժը ձեռքերով հրումներն են: Ժող. թևալողի կատարելագործված տարատեսակն է: Լինում է՝ Կ. կրծքի վրա և Կ. մեջքի վրա: Կրծքի վրա Կ. լողի ամենաարագ ձևն է: Լողա-լիս մարմնի դրությունը ջրում առավել հորիզոնական է (նկ. 1), ձեռքերը կատարում են իրար հաջորդող, փոփոխական և համանման շարժումներ, ոտքերը շարժվում են վերից վար և վարից վեր, փոքր-ինչ ծալվելով ծնկային և կոնքազդրային հոդերում: Շնչառման համար լողորդը դեմքը թեքում է կողմ, այնուհետև շրջում դեպի ջուրը, կատարում արտաշնչում: Ձեռքերի մեկական շարժումներին համապատասխանում է ոտքերի 6 հարված: Մեջքի վրա Կ-ի լողալոլ տեխնիկան հիմնականում նույնն է (տես նկ. 2): Շնչառությունն ազատ է: