Jump to content

ՀՍՀ/ԿՐՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, շենքերի կամ կառույցների հիմնական բեռնվածքները կրող կոնստրուկտիվ տարրեր: Ըստ բեռնվածքի բնույթի տարբերում են սեղմման (սյուներ, առանձին հենարաններ, հիմքեր, պատեր ևն), ծռման (ծածկերի պանելներ և հեծաններ, ծպեղային է կամրջային ֆերմաներ, շրջանակների պարզունակներ են) և ձգման (մեմբրաններ, վանտեր, կախոցներ, ձգալարեր ևն) տակ աշխատող Կ. կ. Կախված երկրաչափական ձևից՝ Կ. կ. լինում են գծային (հեծաններ, սյուներ, ձողալին համակարգեր), հարթակայմն (սալեր, պանելներ, վրաքաշեր) և տարածական (թաղանթներ, թաղեր, ծավալային տարրեր): Կ. կ, կազմում են շենքի (կառույցի) կրող կմախքը, որը պետք է ապահովի շենքի (կառույցի) տարածական անփոփոխելիությունը, ամրությունը, կոշտությունդ և կայունությունը: Պատրաստում են բետոնից, երկաթբետոնից, բնական և արհեստական քարից, աղյուսից, պողպատից, փայտից: