ՀՍՀ/ԿՐՈՄԻԼԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐՈՄԻԼԱ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթում, համանուն քաղաքից մոտ 8 կմ հարավ-արևելք: 1914-ին ուներ 38 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս) և քառամյա վարժարան: Կ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծմասը զոհվել է բռնագաղթի ճանապար հին: Բ. Թոռլաքյան
