ՀՍՀ/ԿՐՈՄԼԵԽ
ԿՐՈՄԼԵԽ (< բրետոներեն crom — շրջան և lech — քար), նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ: Սովորաբար բաղկացած են խոշոր (մինչև 6—7 մ բարձրություն), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններից կազմող՝ առանձին կանգնած քարերից: Շրջանի կենտրոնում երբեմն լինում է ղումեն կամմենհիր: Հաճախ դեպի Կ. տանում են երկու կողմից մենհիրներով շրջապատված պողոտաներ: Կ-ները պեղե-լիս հայտնաբերվել են քարե աղորիքներ ու կացիններ, մարդկանց կմախքներ, ծեփածո խեցեղեն են: Կ-ները տարածված են հատկապես Եվրոպայում, ՍՍՀՄ տարածքում՝ Անդրկովկասում, հանդիպում են նաև Ասիայում ու Ամերիկայում: Հայտնիներից են Մթոնհենջի, էյվբերիի (Մեծ Բրիտանիա) և Կառնակի (Ֆրանսիա) Կ-ները: Հայաստանում կ-ները կազմում են մեծ և ուրույն խումբ: Ունեն 3—30 մ տրամագիծ, շրջանաձև շարված սև, անտաշ քարերի բարձրությունը սովորաբար չի անցնում 0,5 մ-ից, առանձին դեպքերում հասնում է մինչև 3 մ: Հաճախ հանդիպում են լավ մշակված քարերով, կանոնավոր շարված պարսպով Կ-ներ (Աղավնատուն, Շամիրամ ևն): Հայաստանի Կ-ների մեծ մասի քարերի շարքում կամ շրջանի կենտրոնում կա մեկ ուղղահայաց մենհիր: Կ-ները Հայաստանում հայտնի են հիմնականում Աշտարակի, Շամշադինի, Սիսիանի (Ղոշուն Դաշ) շրջաններում, Սևանի ավազանում: Առանձին վայրերում հանդիպում են դամբարաեաբլուրների վրա: Ենթադրվում է, որ Կ. ծառայել է թաղման կամ կրոնական արարողությունների համար: Այլ տեսակետի համաձայն՝ դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են:§
