ՀՍՀ/ԿՐՈՆԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐՈՆԻՆ (Cronin) Արչիբալդ Ջոզեֆ (ծն. 19.7.1896, Կարդրոս, Շոտլանդիա), անգլիացի գրող: Կրթությամբ բժիշկ 1931-ին հրատարակել է «Բրոոլդիի ամրոցը» վեպր, որի հիման վրա ստեղծված դրաման 1963-ին բեմադրվել Լ Երեանում: «Աստղերը նայում են ներքև» (1935) սոցիալական վեպի կենտրոնում ժողովրդից դուրս եկած հերոսի կերպարն է: «Միջնաբերդ» (1937) վեպում բացահայտված է գիտության և հարստանալու կապիտալիստական տենչի հակասությունը: 1939—45-ին Կ. ապրել է ԱՄՆ-ում: «Երկնքի բանալիները» (1941) վեպը ցույց է տալիս գրողի ուտոպիական կրոնական տրամադրությունները: Կ-ի «Յուպիտերը ծիծաղում է» (1940) պիեսում բուրժ. եսամոլությանը հակադրված են վերացական հումանիստական իդեալներ: Գրել է նաև «խաչակրի արձանը» (1956), «Հյուսիսային լույսը» (1958) և այլ վեպեր:
