Jump to content

ՀՍՀ/ԿՐՈՊԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐՈՊԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթում, Տրալղիզոնից մոտ 16 կմ հարավ, զովասուն և անտառաշատ վայրում: 1915-ին ուներ 21 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին այգեգործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին, հիմնված 1843-ին) և վարժարան: Կ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Բ, Թոռլաքյան