ՀՍՀ/ԿՐՈՊՈՏԿԻՆ ՔԱՂԱՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐՈՊՈՏԿԻՆ (մինչև 1921-ը՝ Ռոմանովսկիխուտոր), քաղաք ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում: Գտնվում է Կուբան գետի աջ ափին: Երկաթուղային հանգույց է, սննդարդյունաբերության կենտրոն: 74 հզ. բն. (1977): Զարգանում է քիմ., շինանյութերի արդյունաբերությունը, մեքենաշինությունը: Կան երկաթուղային տրանսպորտի երեկոյան տեխնիկում, բժշկ. ուսումնարան: Վերանվանվել է ի պատիվ Պ. Ա. Կրոաոտկինի:
