ՀՍՀ/ԿՐՈՒԳԼԱՅԱ ՇԻՇԿԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐՈՒԳԼԱՅԱ ՇԻՇԿԱ (անունն ստացել է մոտակա համանուն լեռից), գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ արևելք: Միավորված է Մեդովկայի կոլտնտեսության հետ: Զբաղվում են մսակաթնատու անասնապահությամբ, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է 1930-ին:
