Jump to content

ՀՍՀ/ԿՐՈՒԶԵՆՇՏԵՌՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐՈՒԶԵՆՇՏԵՌՆ Իվան Ֆեոդորովիչ (1770—1846), ռուս ծովագնաց, ծովակալ (1842), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1806): 1803—06-ին ղեկավարել է «Նադեժդա» և «Նևա» նավերից կազմված ռուս. առաջին շուրջերկրյա արշավախումբը, կատարել օվկիանոսագրական և օդերևութաբանական մեծ աշխատանքներ, նկարագրել Կուրիլյան կղզիների մի մասը, Սախալինի, Կամչատկայի և Ճապոնական մի շարք կղզիների ափերը: Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «ճանապարհորդություն աշխարհի շուրջը 1803, 1804, 1805 և 1806 թթ. «Նադեժդա» և «Նևա» նավերով» (1809—12) եռահատոր աշխատության մեջ: