ՀՍՀ/ԿՐՈՒՉԵՆՅՈՒԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՐՈՒՉԵՆՅՈՒԿ Պյռտր Աքսենտեիչ (ծն. 1917), մոլդավացի սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Մ. Գորկու անվ. գրականության ինստ-ը (1958): Հրատարակել է «Կյանքի ճառագայթներում» (1939), «ճակատային բանաստեղծություններ» (1942, ռուս.), «Թարմ ակոսներ» (1948), «Գարնան երթը» (1951), «Մենք բարեկամներ ունենք» (1960) ժողովածուները, «Համազարկեր» (1970, արձակ) գիրքը, «Տոհմիցտոհմ» (1960), «Զրույց մարդկանց հետ» (1965) և այլ հրապարակախոսական ժողովածուներ:
